HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Լրագրողների տեղաշարժը կառավարությունում սահմանափակվեց

Երեկ կառավարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկավ: Ճիշտ է, այդ մասին կառավարության նիստում պաշտոնական որոշում չընդունվեց, սակայն բանավոր որոշումը լրագրողներին փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը: Պարզվում է, որ այսուհետ լրագրողներն իրավունք չունեն կառավարության նիստից հետո միջանցքում կանգնել և պաշտոնյաներից իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ:

Պատճառաբանությունն այն է, թե լրագրողները փակում են պաշտոնյաների ճանապարհը և չեն ենթարկվում կառավարության կանոններին: Արամ Անանյանը երեկ լրագրողներին խստորեն հրահանգեց աշխատել միայն մամուլի սրահում և միջանցքներում պաշտոնյա չխոսեցնել՝ սպառնալով թե՝ «Հակառակ դեպքում այլ միջոցների կդիմենք»: Փոխարենը նա խոստացավ լրագրողներին հետաքրքրող պաշտոնյաներին նիստից հետո մամուլի սրահ բերել:

Սակայն նկատենք, որ ամեն հինգշաբթի կառավարության նիստից հետո տարբեր լրագրողներ կառավարության միջանցքում տարբեր պաշտոնյաների են սպասում: Թե ինչպես պետք է որոշվի, թե տվյալ օրը որ պաշտոնյան է մամուլի սրահում ասուլիս տալու՝ դեռևս անհայտ է: Այսպիսով, կառավարությունը հնարավորինս նվազեցնում է նախարար-լրագրող շփումը: Մնում է նիստի օրերին նախարարներին կառավարության բակում «բռնացնել», եթե, իհարկե, այդ դեպքում էլ դրսում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկաններին չհրահանգեն վերահսկել մեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter