HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Վլադիմիր Գասպարյանը փնովել է իր նախորդին

«ՉԻ» տեղեկություններով` նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բավականին կոպիտ մեթոդաբանությամբ է սկսել իր պաշտոնավարումը: Բանն այն է, որ նա եկել եւ կոլեգիայի նիստ է նշանակել այն ժամանակ, երբ Ալիկ Սարգսյանն անգամ դեռեւս հասցրած չի եղել հավաքել իր իրերը ոստիկանապետի աշխատասենյակից: Վլադիմիր Գասպարյանը ոստիկաններին սկսել է հանձնարարականներ տալ, իսկ Ալիկ Սարգսյանն իր իրերն է այդ ժամանակ հավաքելիս եղել:

Գասպարյանն այդ հավաքին հայտարարել է, թե երեք տարի խոսել եք, հիմա եկել է գործ անելու ժամանակը: «Էլ չենք խոսելու, գործ ենք անելու»,- իր հանդիպման առաջին օրն իսկ ընդգծել է Գասպարյանը:

Համաձայնեք, որ սա անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին նրանց հանդեպ, ում հետ շարունակելու է աշխատել Վլադիմիր Գասպարյանը, եւ երկրորդ՝ բացահայտ արհամարհանք առ Ալիկ Սերգեյիչը:

Ստացվում է, որ Գասպարյանը սկսել է փնովել իր նախորդին ճիշտ այն պահին, երբ նա պաշտոնանյության լուրից անակնկալի եկած` սեփական իրերն է հավաքելիս եղել:

Մեկնաբանություններ (1)

HIGH/TAG
բառիկությունը հելե իրան ուտումա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter