HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». մինչեւ 2013-ը

ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում, արձագանքելով Աղվան հովսեփյանի հրաժարականի մասին համառորեն շրջանառվող տեղեկություններին, ասել է. «Աղվան Հովսեփյանը պաշտոնավարելու է մինչեւ 2013-ը»:

Քաղաքական կուլիսներում տեղեկություններ են շրջում, որ Սերժ Սարգսյանը փորձում է Հովսեփյանին համոզել՝ հրաժարական տալ:

ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու երկու տարբերակ կա. կամ ԱԺ-ն պետք է նրան անվստահություն հայտնի, կամ դատախազը պետք է ինքնակամ հրաժարական տա: Հաջորդը՝ լիազորությունների ժամկետն է, որը լրանալու է 2013թ.-ին:

Դա է, թերեւս, պատճառը, որ Աղվան Հովսեփյանն այսպես ինքնավստահ համառում է եւ հրաժարականի դիմում չի գրում:

Երեկ խոսվում էր նաեւ, որ առաջիկայում պորտֆելներից հրաժարվելու են ԲՀԿ-ական 3 նախարարները՝ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, սպորտի նախարար Արթուր Պետրոսյանը եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը, սակայն, «ՀԺ»-ին հայտնեց, որ իրենց նախարարները դիմում չեն գրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter