
ԱՎԾ. Հյուրանոցների ու հյուրանոցային հանգրվանների հասույթը կրկնակի նվազել է
2014 թվականին Հայաստանում գործունեություն է ծավալել 268 հյուրանոց և հյուրանոցային հանգրվան, որից 89-ը՝ Երևանում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հյուրանոցային տնտեսության օբյեկտների հիմնական ցուցանիշները 2012-2014 թթ.։ Ըստ դրանց՝ 2013-ի համեմատ Հայաստանում հյուրանոցների և հյուրանոցային օբեյկտների թիվն ավելացել է 39-ով, իսկ 2012-ի համեմատ՝ 111-ով:
2014-ի վերջի դրությամբ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմել է 3,5 հազ. մարդ։ Նշված 268 հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների համախառն հասույթը հաշվետու տարում կազմել է 24,955 մլրդ դրամ, մինչդեռ 2013-ին եղելէ 51,273 մլրդ դրամ, իսկ 2012-ին՝ 19,57 մլրդ դրամ։ Այսինքն՝ նախորդ տարի հյուրանոցների ու հյուրանոցային հանգրվանների հասույթը կիսով չափ նվազել է։
Ստորև գտնվող աղյուսակում ներկայացված են 2014-ին հյուրանոցների զբաղվածության և համարների քանակների մասին տեղեկությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հետքն» անդրադարձել է Հայաստանում հյուրանոցային տնտեսությանը՝ հիմնվելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների վրա ու հյուրանոցների կողմից պետբյուջե ստացվող հարկերի։
Մեկնաբանել