
4.4 մլրդ դրամ` մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով
Այսօր կառավարության նիստում որոշվել է 4.4 մլրդ դրամ հատկացնել հանրապետության մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով: Այդ գումարրով կլուծվեն առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները, մասնավորապես՝ դպրոցաշինության, մշակութային, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: «Այս ծրագիրը մենք շատ ենք կարևորում՝ մեր սուղ հնարավորություններից, պահուստային ֆոնդից համայնքներում հրատապ ծրագրեր իրականացնելու համար 4 միլիարդ 395 միլիոն հատկացնելով»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարելով առողջապահության նախարարի հետ հետամուտ լինել և զուգահեռ լուծում տալ նաև մանկապարտեզների սանիտարական վիճակի բարելավմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել