HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շրջանակում տեխնիկական կանոնակարգման հարցերի քննարկում

Այսօր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Հայաստանի' ԵԱՏՄ անդամակցության շրջանակում տեխնիկական կանոնակարգման ոլորտին առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հրավերով Հայաստան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Կոլեգիայի անդամ, տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԵԱՏՀ կանոնակարգման և հավատարմագրման վարչության խորհրդականներ Վլադիմիր Շկոլինը, Վիգեն Ենոքյանը և ԵԱՏՀ այլ ներկայացուցիչներ:
Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Գառնիկ Բադալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մաքսուդյանը, համապատասխանության գնահատման մարմինների, շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանի գործարար համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում ԵԱՏՀ մասնագետները ներկայացրել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման դաշտը, այդ թվում' ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Հայկական կողմը ներկայացրել է զուգահեռ գործող ՀՀ կանոնակարգերը, ինչպես նաև ԵԱՏՄ արտահանման առկա բարենպաստ պայմանները:
Հաշվի առնելով այն փաստը, որ 2016թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից արտադրանքի ներմուծման պահին որոշ արտադրատեսակների համար կպահանջվի համապատասխանության գնահատման փաստաթուղթ, միջոցառման կարևոր նպատակներից էր ծանոթացնել գործարարներին համապատասխան գործընթացների իրականացման ընթացակարգին, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն արտահանման պայմանների դյուրինացման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter