HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապրիլի 24-ին Աիշան աղոթում է անմեղ զոհերի համար

Աիշայի անձնագրում ազգությունը նշված է թուրք, սակայն նրա երակներում հայի արյուն էլ է հոսում: Նրա պապի հայրը եղել է հայ: Աիշայի հայ նախնիներին կոտորել են 19-րդ դարում:

Գերդաստանն ապրել է Մարդին քաղաքում: 19-րդ դարի սկզբին քաղաքն ուներ մոտ 20000 բնակիչ, որից 7230-ը հայեր էին: 1914 թ. կար 25000 բնակիչ, որից հայեր էին 1500-ը, մնացածը' թուրքեր, ասորիներ, քրդեր, արաբներ եւ այլք: 1915 թ. բռնագաղթից հետո Մարդին քաղաքի հայ բնակչությունը տեղահանվեց ու կոտորվեց, մնացածներն էլ դարձան արաբախոս:

Աիշայի ընտանիքին այցելեցինք ԱՄՆ պետդեպարտամենտի կազմակերպած «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում: Աիշան գլխաշորով էր, հագին' մարմինն ամբողջությամբ ծածկող հագուստ: Նրա թուրք ամուսինը' Ֆերհաթը, պատմեց, որ մեզ (Հայաստանից ժամանած 5 հոգանոց խմբին եւ երկու հայ թարգմանիչներին) հյուրընկալել են Աիշայի հավանությունը ստանալուց հետո: Ֆերհաթը կնոջը տեղեկացրել է, որ Հայաստանից խումբ է ժամանել ԱՄՆ, նա էլ ասել է, որ ցանկանում է հյուրընկալել հայերին: Ֆերհաթը Ամերիկա է եկել 10 տարի առաջ' կառավարում մասնագիտության գծով մագիստրոսի կոչում ստանալու համար: Այդ ընթացքում շահել է «Գրին քարտ»: Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Թուրքիա, ամուսնացել Աիշայի հետ ու ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ: Նրանց հինգ տարեկան որդին' Յուսուֆը, ծնվել է ԱՄՆ-ում: Աիշայի հետ ամուսնանալիս Ֆերհաթը գիտեր, որ նրա երակներում հայի արյուն է հոսում: Աիշայի պապը 4 տարեկան էր, երբ սկսվեց հայերի ջարդը: Ծնողները երեխային թողեցին իրենց հարեւան թուրքերի մոտ եւ բռնեցին գաղթի ճամփան: Նրանք հույս ունեին, որ կվերադառնան եւ կվերցնեն իրենց տղային, բայց...: Նրանց հետագա ճակատագրի մասին տեղեկություն չկա, իսկ 4-ամյա հայը մեծացել է թուրքի ընտանիքում:

Ֆերհաթի պապի հայրը հոգեւորական է եղել: Նա իր ժառանգներին պատմել է, որ շատ հայեր իր տանն են ապաստան գտել: «Մի քանի վատ թուրքերի պատճառով չեք կարող մեղադրել բոլոր թուրքերին' ասելով, որ նրանք վատն են, նույնը նաեւ հայերի դեպքում, չենք կարող ասել, որ բոլոր հայերն են վատ: Ես տեղյակ եմ, թե ինչ է կատարվել այդ տարիներին այնքանով, որ իմ պապն է պատմել, կնոջս բարեկամների հետ է այդ ամենը պատահել»,- ասում է Ֆերհաթը: Նա հարց է տալիս, թե որն է եղել Աիշայի պապի ընտանիքի մեղքը, երբ այդ մարդիկ ապրում էին իրենց տանը եւ լավ հարեւանություն էին անում թուրքերի հետ: Ֆերհաթը համոզված է, որ հայերն ու թուրքերն իրար հետ շփվելու կարիք ունեն, քանի որ ոչ բոլոր դեպքերում է, որ լրատվամիջոցներն իրականությունն են ներկայացնում, եւ պետք չէ միմյանց մասին միջնորդավորված տեղեկություններ ստանալ: «Ես ուրախ եմ, որ ձեր հետ շփվեցի, որոշ բաներ իմացա: Ի վերջո, դուք իմ եղբայրներն եք, պիտի նստենք իրար հետ խոսենք, որ հասկանանք միմյանց»,- ասում է Ֆերհաթը:

Նրա ասելով' Ցեղասպանության հարցը կլուծվի այն ժամանակ, երբ երկու երկրները միաժամանակ ճանաչեն իրենց սխալները' Թուրքիայում տեղադրելով հայերին նվիրված հուշակոթող, իսկ Ծիծեռնակաբերդում էլ' թուրք զոհերին նվիրված: «Երկու կողմերն էլ պետք է ընդունեն, որ տառապել են: Անմեղ սպանված մարդիկ դեռ ողջ են, նրանք դրախտում են: Եկեք թողնենք, որ այդ մարդիկ հանգիստ ննջեն: Ես անձամբ գիտեմ, որ իմ պապը այդ ժամանակ վատ արարք չի կատարել: Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ նա վատ է վարվել հայերի հետ, դա իր մեղքն է, իմը չէ, նույնն էլ հայերի դեպքում: Դուք իմ եղբայրն եք, իմ սիրտը բացում եմ ձեր առաջ ու ասում եմ, որ ձեզ սիրում եմ»,- ասում է Ֆերհաթը: Նա ցանկություն հայտնեց մի օր որդուն բերել Հայաստան: «Որդիս պիտի հնարավորություն ունենա Հայաստանում բացահայտ ասի, որ թուրք է, թեեւ իր մեջ նաեւ հայի արյուն կա: Այնտեղ պիտի իրեն զգա ինչպես իր տանը: Նույնն էլ ձեր զավակը, որ գա Թուրքիա, պիտի հանգիստ ասի, որ հայ է, ու մենք եղբայրներ ենք»,- ավելացնում է Ֆերհաթը:

Ֆերհաթը վստահեցնում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները պետք է զարգանան տնտեսական ճանապարհով, եւ քաղաքականությունը պետք է մի կողմ դրվի: Այդ գաղափարին պետք է ձգտեն հասարակությունները եւ կառավարություններին ստիպեն զիջումների գնալ: Նա պատմեց, որ Թուրքիայում 20 տարի առաջ ասում էին, թե իրենց բոլոր հարեւանները թշնամիներ են: Սիրիայի հետ ժամանակին եղել են ոխերիմ թշնամիներ, ունեցել են հողային պահանջներ, բայց այսօր սահմանները բաց են, սիրիացիներն ազատ գնում են Թուրքիա եւ այնտեղ գումարներ ծախսում: «Նման բան պիտի տեղի ունենա նաեւ Հայաստանի ու Թուրքիայի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Ես անկեղծ ցավում եմ, որ երիտթուրքերը նման բան արեցին հայերի հետ, դա նրանց կողմից գերագույն հիմարություն էր: Եթե իմ հայ եղբայրներն ապրեին Թուրքիայում, հիմա Ամերիկայի նման զարգացած երկիր կլինեինք ու ես այստեղ չէի լինի, կաշխատեի իմ երկրում: Օսմանյան կայսրության ժամանակ հայերն ավելի կրթված էին, զբաղվում էին առեւտրով, փող ունեին, կորցրեցինք այդ մարդկանց, այդ փողը կորավ: Մենք կորցրինք մեր երկրի մարգարիտներին, ադամանդներին, որոնցից մեկը իմ կնոջ պապն էր»,- նշում է Ֆերհաթը:

Աիշան էլ չի ցանկանում, որ կառավարությունները որոշեն, թե ինքը որպես մարդ ում հետ շփվի եւ մտերմություն անի: «Ուզում եմ շփվել հայերի հետ, իմ բոլոր հարեւանների հետ: Ինչո՞ւ պիտի ես նստեմ սպասեմ, որ կառավարությունը որոշի, թե ես ում հետ շփվեմ»,- ասում է նա:

Խոսելով ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության հիշատակման մասին' Աիշան ասաց, որ այդ օրն ինքն աղոթում է անմեղ զոհերի համար եւ ցավ է ապրում: Նա չբացառեց, որ մի օր իր պապերի հոգու հանգստության համար կաղոթի հենց Ծիծեռնակաբերդի բարձունքում: «Ես հավատում եմ, որ կգա այն օրը, երբ հայն ու թուրքը կնստեն կողք-կողքի եւ կխոսեն անցյալի մասին»,- կարծում է Աիշան:

Մեկնաբանություններ (11)

chello
Ooh, ooh....I've been co-opted by the Turkish-US-Zionist-Masonic-Jeovah Witnesses pentagon of evil. Funny, I feel the same. Go write an article yourself for submission and we'll see what you're all about. Probably more rhetorical nonsense like your comments Get a life my delusional boob...
Chello
Varaz, Ever heard of glasses, spectacles, contact lenses..They're all the rage today AND HELP ONE SEE!!!!
thomas
CoI guess the point of the story is to show just how uninformed these young people are. I guess if you asked high school or even college kids in the U.S about the genocidal policies inflicted on Native Americans by their government over the years they wouldn't have a clue either. This is the mentality one is challenged with and this couple at least has a vague idea that something terrible occured. Are they to blame or the Turkish state and the educational system?mment...
chello
People, get real...These are two young people who have grown up and educated in Turkey. This is what they think; this is what they've been told to think. Those who want to see every Turk agree with their point of view on Genocide recognition and its consequences are naive at best and offer little towards a just solution.
Eli
What's the point of story? They are the CRIMINALS @ we are the victims. What a moran is this lady & what a insulting article for the memory of genocide victims. Very disappointed in Hetq
Varaz Syuni in Amsterdam
I have heard this kind of stories thousand times here. Let people contact each other. Why not. But the THING is that Turkey, on STATE LEVEL, must take responsibility for the cirmes it committed and make good of it. I do NOT thing that contact between 2 peoples will lead to this official commitment by Turkey.
Berge Jololian
So, the aim of this story is to trivialize Genocide - the worst crime humanity has ever known - to a misunderstanding. Hmmm, no! Nice try... This story -funded by the hostile-US-State-Department carries all the denialist lines of the genocidal-Turkish government. Genocide acknowledgment without accountability (land, reparations and restitution to Armenia) - is hollow and meaningless.
chello
@Stop smiling....and what country did you emigrate from to wind up in America. I'm sure your WASPY friends once said the same about you and those other swarthy and hirsute Armenians that were on the same boat as you.
Aram
Thanks for the article Mr. Balassanyan.It is dialogue, indeed, that will heal te wound in the Armenian soul and not hatred towards a mass of people who are not yet aware of history.
stop smiling
this people are the ones we must annihilate from america before it is to late. They are like rabbits... soon they will be millions...
r.p.
Նրանք հույս ունեին, որ կվերադառնան եւ կվերցնեն իրենց տղայիննը... piti grvac liner agchkan:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter