Համերգային ծրագիր՝ կաթողիկոսի պատվին
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ծննդյան 60-ամյակի և գահակալության 12-րդ տարեդարձի առիթով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միությունը կազմակերպում է համերգային ծրագիր:
Կմասնակցեն «Արարատ» միության համանուն երգչախումբն ու պարախումբը: Համերգը տեղի կունենա վաղը` ժ. 15:30, առաջնորդարանի սրահում: Այս մասին հայտնում են ԱՀԹ «Արարատ» միության գրասենյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել