
Տների և բնակարանների գները մարզերում մայիսին. Կադաստր
Այս տարվա մայիսին Հայաստանի քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները ապրիլի համեմատ մնացել են անփոփոխ: Մարզերում վաճառվել է 324 բնակարան, որոնց քանակը ապրիլի համեմատ նվազել է 5 %-ով, իսկ 2014 թվականի մայիսի համեմատ՝ 9,7 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից։
Մայիսին մարզերի քաղաքներում բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները' 1 մք մակերեսի հաշվարկով.
Ըստ Կադաստրի՝ մայիսին անփոփոխ են մնացել նաև մարզերում անհատական տների գները։ Ընդհանուր առմամբ՝ այդ ամսում հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տան 321 առուվաճառքի գործարք, որից 213-ը՝ մարզերի քաղաքներում: Մայիսին ապրիլի համեմատ անհատական տների առուվաճառքների գործարքների քանակը նվազել է 16,2 %-ով, մասնավորապես մարզերում' 19,6 %-ով: Իսկ 2014-ի մայիսի համեմատ նվազել է 23,2 %-ով, մասնավորապես մարզերում՝ 29,9 %-ով:
Մայիսին հանրապետության քաղաքներում շինության 200 մք և տնամերձի 1000 մք միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները` հաշվարկված շինության 1 մք մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը).
Մեկնաբանել