Հայաստանից արտահանվել Է ավելի քան 40 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարությունը:
Այսպես,հուլիսի 6-ի դրությամբ արտահանվել է 14 463 տոննա ծիրան՝ նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1324 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:
Հայկական կեռասը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել