HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով ստացվել է զենքի փորձաքննության եզրակացությունը

ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ  2015թ. մայիսի 20-ին  ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ  սպանության փորձ կատարելու   դեպքի կապակցությամբ  հարուցված քրեական գործով ստացվել է փորձագետի եզրակացությունը,  համաձայն որի` դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերված թվով 28 հատ պարկուճները կրակված են փորձաքննության ներկայացված  «ԱԿ -74» տեսակի 

5x 45 մմ  տրամաչափի ինքնաձիգից, որն օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ  հայտնաբերվել էր Հենրիկ Ավագյանի հաշվառման վայրի` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Սյունիք, Վերին թաղամաս,  շենք 15, բն. 8 հասցեին կից շինությունում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցության  նախնական գնահատման արդյունքում  նախաքննական մարմինը.

Հենրիկ  Ավագյանին  մեղադրանք  է առաջադրել սպանության` պատվերով,  ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ  կյանքից զրկելու փորձ կատարելու /ՀՀ  քրեական օրենսգրքի  34-104-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր/, ինչպես նաև ապօրինի կերպով  զենք և ռազմամթերք ձեռք բերելու,  կրելու և  պահելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի 1-ին մաս/,

Գարեն Աթաջանյանին  մեղադրանք է առաջադրել սպանության`  պատվերով ապօրինաբար  երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու /ՀՀ քրեական օրենսգրքի 38 -34-104-րդ  հոդվածի 2-րդ  մասի 1-ին  և 8-րդ  կետեր/, ինչպես նաև ապօրինի կերպով  զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար/ ՀՀ քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի 1-ին մաս/,

Վիտալի  Մինասյանին  մեղադրանք է առաջադրել սպանության`  ապօրինաբար մեկ ուրիշին  դիտավորությամբ  պատվերով  կյանքից զրկելու փորձին օժանդակելու / ՀՀ քրեական օրենսգրքի  38-34-104-րդ հոդվածի 2-րդ  մասի 8-րդ կետ /,  ինչպես նաև  ապօրինի կերպով  զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար /ՀՀ քրեական  օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս/,

Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին   դիտավորությամբ  պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար   /ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի  8-րդ կետ /:

Մեղադրյալներին կալանավորելու վերաբերյալ  նախաքննության  մարմնի  միջնորդությունները  դատարանի կողմից բավարարվել են:

«Բոլոր մեղադրյալները պատշաճ հնարավորություն են ունեցել օգտվելու իրենց իրավունքների  և օրինական շահերի  պաշտպանության համար անհրաժեշտ  և  ՀՀ  քրեական դատավարության   օրենսգրքով  ու վերաբերելի  այլ իրավական  ակտերով  սահմանված նվազագույն միջոցներից»,-հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն:

Նախաքննության ընթացքում ձեռնարկվում են ինչպես մեղադրյալների  մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող  հանգամանքները  պարզելու համար  անհրաժեշտ բոլոր  միջոցառումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter