HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն շենք չի կառուցում. եղածն ուժեղացնում է

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե իրենք նախընտրական շտաբեր բացել են դեռեւս «նորանկախ Հայաստանի թոհուբոհի մեջ», այժմ պարզապես ուժեղացնում են կենտրոնական շտաբի գործունեությունը, եւ այդ հարցը պետք չէ այդքան շահարկել: «Ոչ թե շենք ենք սարքում, այլ եղածն ուժեղացնում ենք»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Կարծես ավանդույթ է դարձել՝ բոլոր պաշտոնաթող քաղաքական այրերն անմիջապես գնում են ՀՀԿ նախընտրական շտաբ: Այդպես վարվեց նաեւ երեկ հրաժարական ներկայացրած Սերժ Սարգսյանի փեսան` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյան: Ըստ Գալուստ Սահակյանի` իրենք են որոշում, թե ովքեր են ընդգրկվելու շտաբում: «Շտաբը ձեւավորվում է իր ղեկավարով եւ տեղակալներով եւ ունենում է իր աշխատակազմը: Իհարկե, նորից մարդիկ կլինեն, որոնք կընդգրկվեն շտաբում»,- ավելացրեց Գ. Սահակյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նորմալ է համարում նաեւ քաղաքական գործիչների եւ քաղաքագետների այն հայտարարություններին, թե պաշտոնաթողներին նախընտրական շտաբ ուղարկելով ՀՀԿ-ն կոծկում է իր ներսում առկա պառակտումները:

«Բնական է՝ քաղաքական կյանքն ակտիվանում է եւ այդ առումով բամբասանքներին ու շահարկումներին նորմալ եմ վերաբերում: Յուրաքանչյուր մարդ ուժեղանալու համար անպայման փորձում է մի հարված հասցնել ՀՀԿ-ին՝ չգիտակցելով, որ դրանով ոչ թե թուլացնում, այլ ուժեղացնում է ՀՀԿ-ին: Նախորդ անգամներում էլ  այդպես եղել է, եւ ՀՀԿ-ն ուժեղացած է դուրս եկել»,- ասում է Գալուստ Սահակյանը:

Որոշ պաշտոնյաներ էլ արդեն սկսել են «հավատարմության երդում» տալ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս առիթով էլ Գալուստ Սահակյանը նշեց, թե մարդիկ իրենց դիրքորոշումն են հայտնում եւ քաղաքական թիմում շատ կարեւոր է հավատարմությունը, «ոչ թե սրա կամ նրա մարդը լինելը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter