HY RU EN

Անի Հովհաննիսյան

Իսկ դու հրաժարական տվե՞լ ես

Շախմատասեր Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի ֆեյսբուքում իր եւ իր հանովի-դնովի ձիերի, փղերի եւ այլ կենդանական տեսակների վարկանիշը չընկնի: Այսօր, ինչպես ֆեյսբուքցի Գայանե Խաչատրյանն էր իր մեկնաբանություններից մեկում նշել, «Սկսվում ա հրաժարականների շքերթ-խնջույքի 7-րդ օրը»:
 
Բայց մինչ ՀՀԿ ապարատի հրաժարականներին անցնելը` ֆեյսբուքասերներիդ ներկայացնում ենք Մհեր Ղալեչյանի հրապարակած լուսանկարը` Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց մասնակցությամբ:
 
«Ծիծաղում է նա, ով վերջինն է վերադառնում...»,- մեկնաբանությամբ լուսանկարը տարբեր զգացողություններ է առաջացրել ֆեյսբուքցիների մոտ: «Յախկ..էլի ցնցումների մեջ ա՞ սա»,- բարձրաձայնում է Գոհար Սիմոնյանը: «Իր հայտնի պինկ-պոնկի ծիծաղը»,- զվարճանում է Ծովինար Նազարյանը:
 
«Մաֆիա» խաղին երեւի բոլորդ ծանոթ եք: Ստեղծարար ֆեյսբուքցիներն այս խաղում ընդգրկել են օրերիս իրական թոփ մաֆիոզներին: Ծանոթանանք նրանց խաղին` Առաքել Սեմիրջյանի ֆեյսբուքյան եթերում. «Եթերումկրկին Մաֆիա խաղն է. Միքայել Մինասյանը անցնում է համար 1-ի վրայով` Կարեն Կարապետյան, համար 2-ի` կրկին Կարեն Կարապետյան, համար 3-ի` Ալիկ Սարգսյան, համար 4` Հովիկ Աբրահամյան.... Մաֆիանհեռանում է` իր հետ տանելով նշված համարներին, սակայն խոստանում է կրկին վերադառնալ... Այս պահինխաղավարը /պայմանական Սերժ/ քթի տակ ծիծաղում է, որովհետև միայն նա գիտի, որ բոլոր խաղացողներինսև քարտ է բաժանել...»: Այս խաղը թողնում ենք առանց մեկնաբանությունների... 
 
Չնայած հրաժարականների վերաբերյալ բազմաթիվ ստատուսներին` չենք ուզում առանց այդ էլ արդուկված գլուխներս եւս մեկ անգամ հարթեցնել: Ուղղակի, ինչպես Լեւոն Բարսեղյանն է ասում. «‎... հերիք էղավ, բոլ եղավ. ես էլ եմ հրաժարվումաշխատել»:
 
Հա, չմոռանանք մի կարեւոր մեջբերում էլ անել: Թռչկանցիները նոյեմբերի 3-ը տոնում են որպես Թռչկանի հաղթանակի օր, շնորհավորում ենք:
 
Այսօրվա բարեմաղթանքի հեղինակն էլ Առաքել Սեմիրջյանն է. «Փորձեք վատ բաների մասին չերազել` երազներըսովորաբար իրականանալու խասյաթ ունեն...»: