HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խանութներում պարենային ապրանքների անվտանգության հսկողությունը կշարունակվի

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը, «Սպառողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ համատեղ, հերթական  ծրագրային հսկողական շրջայցերն են կազմակերպել պարենային ապրանքների վաճառքի առավել խոշոր 40 խանութներում` պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք հայտնաբերելու եւ դրանց վաճառքը բացառելու նպատակով:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շրջայցերի արդյունքում հայտնաբերված ժամկետանց ապրանքատեսակների շարքում գերակշռել են կաթնամթերքը, պատրաստի մսամթերքը, կիսապատրաստվածքներն ու զովացուցիչ ըմպելիքները: Սննդի վաճառքի օբյեկտների տնտեսվարողներին զգուշացվել է նաեւ ձեռնպահ մնալ կասկածելի՝ ոչ պարզորոշ  ժամկետնայնությամբ, ինչպես նաեւ օտարալեզու մակնշումով սննդամթերք վաճառելուց:

Արդյունքում, ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով տույժի են ներկայացվել 17 կազմակերպություն, ինչը ենթադրում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետեւողականորեն շարունակել մայրաքաղաքի խանութներում պարենային ապրանքների անվտանգության հսկողությունն ու ընդգծել, որ այն լինելու է մշտական ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

Francis Ciganek
Dear Sirs Our comapany TATRAKON Ltd. Poprad Slovakia Is the manufacturer of canned meat and canned ready meals If you are interested in our products please write to us we will send you a quote Best regards Francis Ciganek company manager [email protected]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter