HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդավառին կուժեղացվի հսկողությունը հանգստյան գոտիներ տանող ավտոճանապարհներին

Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտենսիվության աճ դեպի հանգստյան գոտիներ՝ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ և Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:

«Ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել  սահմանված արագությունը»,- հաղորդում է ՃՈ-ն:

Մեկնաբանություններ (1)

Վահրա
«....երթևեկության ինտենսիվության աճ դեպի...՚» այսինքն հայերէնով - ճամբանները աւելի բանուկ պիտ ըլլան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter