HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀէՑ-ի ներդրումային ծրագիրը հաստատվեց

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 8-ին կայացած նիստում քննարկվել է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հարցը: Այս մասին տեղեկացնում է հանձնաժողովը:  

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագրին, որը կազմում է 8 587,80 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:   

«2015 թվականի ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի բարելավմանը, ինչպես նաև`  այլ աշխատանքների իրականացմանը»,- հայտնում է հանձնաժողովը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter