HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող տարածքներում մշտադիտարկման կարգը

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել և հաստատվել է ՀՀ շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես հանքավայրերին հարող) տարածքներում մշտադիտարկման կարգը: Կարգավորումը նպատակ ունի շրջակա միջավայրի նպատակային մշտադիտարկման միջոցով գնահատել բնակչության առողջության վրա միջավայրի բացասական ազդեցության ռիսկերը, անհրաժեշտության դեպքում վերանայել մշտադիտարկման կետերն ու դիտարկումների շրջանակները: Այս մասին հայտնում է կառավարությունը:

Սևանա լճի ջրահավաք ավազանում էնդեմիկ ձկների վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ ձկան և խեցգետնի պաշարների մոնիթորինգ անցկացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար է հատկացվել:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությանը և դրա 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter