HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվողը

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Արսեն Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել:

Հատուկ քննչական ծառայության հաղորդմամաբ՝ Արսեն Գ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Մհեր Դ.-ի, Կարեն Ս.-ի և Գրիգոր Ի.-ի հետ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ` ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցների օրինական պահանջներին:

Մասնավորապես՝ Արսեն Գ.-ն և հիշյալ անձինք գիշերային ակումբի մուտքի դուռը փակելու եղանակով, իշխանության ներկայացուցիչներին զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, ընդհանուր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին բռնություն են գործադրել Ռ. Գ.-ի նկատմամբ: Այդ ընթացքում վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, Արսեն Գ.-ն ձեռքով հարվածներ է հասցրել Ռ. Գ.-ի գլխին՝ նրա առողջությանը պատճառելով մարմնական վնասվածք:

Արսեն Գ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործով ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվել են նաև գործով անցնող Մհեր Դ.-ն, Կարեն Ս.-ն և Գրիգոր Ի.-ն: Վերջիններիս նկատմամբ ևս, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter