
Բակո Սահակյանը հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության բրիտանական կառույցի անդամների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին Լոնդոնում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մեծ Բրիտանիայի կառույցի անդամներին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը միշտ զգում է ՀԲԸՄ աջակցությունը՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունն այսուհետ եւս կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել