
«Ընթերցող Երևան» գրքերի տոնավաճառ՝ հուլիսի 10-ին և 11-ին
Հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Միսաք Մանուշյանի անվան (Մաշտոցի) պուրակում կբացվի «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա երկրորդ տոնավաճառը:
Միջոցառմանը կմասնակցեն մայրաքաղաքում գործող գրախանութները, հրատարակչությունները, գրադարանները, Երևանի գրողների միությունը, ինչպես նաև բազմաթիվ ասմունքողներ, գրքասերներ:
Գրքի և գրենական պիտույք վաճառքով զբաղվող կազմակերպություններն այցելուներին կներկայացնեն ամենատարբեր ժանրերի ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան գրականություն: Իրենց հնարավորություններն ու առաջարկությունները կներկայացնեն գրահրատարկչության ոլորտի կազմակերպությունները:
Երևանի գրողների միությունը կներկայացնի վերջին շրջանում գրքեր հրատարակած հայ գրողներին:
«Ընթերցող Երևան» գրքերի տոնավաճառը կգործի երկու օր՝ հուլիսի 10-ին և 11-ին, ժամը 11:00-ից 18:00:
Մեկնաբանել