HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերի 7-ին մի քանի մարզում ձյուն կտեղա

ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն' նոյեմբերի 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, Սյունիքում և Արցախում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Հանրապետության մյուս շրջաններում էական տեղումներ չեն սպասվում:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին նշված մարզերում կնվազի 13-15, իսկ մյուս շրջաններում՝ 6-8 աստիճանով։

Նոյեմբերի 8-ի գիշերը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին կնվազի 3-5 աստիճանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter