HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Վիետնամի միջև 2015-2018 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիր է ստորագրվել

Այսօր Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության  մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության փոխնախարար Վունգ Դույ Բիենի հետ: Կողմերը ստորագրել են Վիետնամի սոցիալիստական հանրապետության  մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության  նախարարության եւ Հայաստանի Հանրապեության մշակույթի նախարարության միջեւ մշակույթի ոլորտում 2015-2018 թթ. համագործակցության մասինծրագիրը:

Ինչպես հայտնում է ArmGenocide100.org-ը, Հասմիկ Պողոսյանն առաջարկել է մշակութային արժեքների պահպանման և խթանման ոլորտներում համագործակցություն` փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպում, համագործակցություն կինոյի, ոլորտում, փոխադարձ մշակույթի օրերի կազմակերպում, ինչպես նաև երկու երկրներում կազմակերպվող արվեստին նվիրված սեմինարներին, դասընթացներին, միջոցառումներին փորձագետների մասնակցություն:

Հ. Պողոսյանը կարևորել է երկու երկրների արվեստագետների ակտի­վորեն համագործակցությունը` մասնակցություն երկու երկրներում անցկացվող կինո և երաժշտական փառատոներին, մրցույթներին, բիենալեներին և ցուցա­հանդեսներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter