HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի զենք պահելու մեղադրանքով ձերբակալվել է նաև Բերդի բնակիչը

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Բերդ քաղաքի բնակիչ Հրանտ Անանյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ։

Ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ Հ.Անանյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող, գործրանային և ինքնաշեն դետալների հավաքմամբ «ՊՄ» (Մակարով) տեսակի ատրճանակի նմանողությամբ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող՝ «ՊՄ» և «ԱՊՍ» տեսակի ատրճանակների համար նախատեսված՝ գործարանային արտադրության 9մմ (9X18 ՊՄ) տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս մոտից՝ 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Դեպքի առթիվ 2015 թվականի հուլիսի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:  

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ նույն օրը Հ.Անանյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

լուսանկարը` ոստիկանության տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter