
Առաջին ագամ սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը
Ստորև ներկայացնում ենք ՄԱԿ ՓԳՀ մամլո հաղորդագրությունը.
«Սիրիայի հակամարտությունից հարևան երկրներ փախչող փախստականների թիվն այժմ անցնում է չորս միլոնը, հաստատելով այն փաստը, որ փախստականների այդ ճգնաժամը Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ մեկ քառորդ դար մանդատի շրջանակներում միակ ամենամեծ ճգնաժամն է համարվում:
Թուրքիայում նոր ժամանումները, ինչպես նաև ըստ փախստականների վերաբերյալ թուրքական իշխանությունների թարմացված տվյալների համաձայն, արդեն այդ երկրում վերցրել են հարևան երկրներում սիրիացի փախստականների ընդհանուր քանակի ավելի քան 4.013.000-ը:
Ավելի՛ն, առնվազն 7.6 միլոն մարդ տեղահանված է Սիրիայի ներսում, որոնցից շատերը գտնվում են ծանր իրավիճակներում կամ դժվար հասանելի վայրերում:
«Սա մեկ հակամարտության պատճառով գոյացած ամենամեծ փախստական բնակչությունն է: Այդ բնակչություն ողջ աշխարհի աջակցության կարիքն ունի, բայց փոխարենն ապրում է դժվարին պայմաններում և ավելի խորն է սուզվում աղքատության մեջ», ասաց ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույ նհանձնակատար Անտոնիո Գութերեսը:
Դժբախտաբար հեռանկարում չտեսնելով Սիրիայի պատերազմի ավարտը, ներկայումս արդեն հակամարտության հինգերորդ տարու մճգնաժամը գնալով ակտիվ է բնույթ է կրում և արդյունքում էլ աճում է փախստականների թիվը: Ներկայիս տեմպերով 2015թ.-ի վերջին ՄԱԿ ՓԳՀ-ն ակնկալում է, որ ցուցանիշը կհասնի 4.27 միլիոնի:
«Վատթարացող պայմանների պատճառով մեծ թվով փախստականներ շարժվում են Եվրոպա և այլ հեռավոր վայրեր, բայց գերակայող մեծամասնությունը մնում է տարածաշրջանում»,-ասաց Գութերեսն` ավելացնելով, «Մենք չենք կարող թույլ տալ նրանց և նրանց հյուրընկալող համայնքներին հուսահատության մեջ գլորվել»:
2015թ. հունիսին փախստականների արտահոսքի ընթացքում ավելի քան 24.000 մարդ Թել Աբյադից ժամանում էին Թուրքիա և Սիրիայի հյուսիսային այլ շրջաններ: Թուրքիան այժմ տարածաշրջանում սիրիացի փախստականների մոտավորապես 45 %-ի համար հանգրվան է դարձել:
Չորս միլիոն ցուցանիշը բաղկացած է1,805,255 սիրիացի փախստականներից Թուրքիայում, 249,726-ը Իրաքում, 629,128-ը Հորդանանում, 132,375-ը Եգիպտոսում, 1,172,753-ը Լիբանանում և 24,055-ը Հյուսիսային Աֆրիկայում: Ներառված չեն սիրիացիների կողմից ավելի քան 270.000 ապաստանի դիմումները Եվրոպայում, և հազարավոր մարդիկ, ովքեր տարածաշրջանից այլ երկրներ են վերաբնակեցվել:
Միևնույն ժամանակ, սիրիացի փախստականների ֆինանսավորման իրավիճակը նույնպես հրատապ խնդիր է դարձել: 2015թ. ՄԱԿ ՓԳՀ-ն և գործընկերները դիմել են $5.5 մլրդ ամերիկյան դոլարի համար: Այնուամենայնիվ, հունիսի վերջին դրությամբ պահանջված մարդասիրական ֆինանսական միջոցների միայն մոտավորապես մեկ քառորդն է ստացվել: Այդ ամենը նշանակում է, որ փախստականները բախվում են պարենային օգնության նոր խիստ կրճատման խնդրի հետ և պայքարում են նրա դեմ, որ կարողանան օգտվել կենսականորեն անհրաժեշտ առողջապահական ծառայություններից և հնարավորություն ունենան իրենց երեխաներին ուղարկելդպրոց:
Տեղահանված սիրիացիների կյանքը իսկապես շատ բարդ է: Հորդանանի ճամբարներից դուրս բնակվող փախստականների 86%-ն ապրում է աղքատության շեմից ցածր, օրեկան 3.2 ամերիկյան դոլարով: Լիբանանում փախստականների 55 %-ն ապրում է ոչ ստանդարտ կացարաններում:
Ողջ տարածաշրջանում տուն վերադառնալու հույսը գնալով նվազում է, քանի որ ճգնաժամը երկարաձգվում է: Փախստականներն էլ ավելի են աղքատանում, աճում է երեխաների աշխատանքի, մուրացկանության և երեխաների ամուսնության դեպքերը: Փախստականներին հյուրընկալող արդեն իսկ սոցիալապես անապահով համայնքներում առկա մրցակցությունը աշխատանքի, հողի, բնակարանային ջրի և էներգիայի համար սպառում է այդ համայնքների կողմից փախստականների խնդիրները լուծելու և նրանց տրվող աջակցությունը պահպանելու կարողությունները»:
Մեկնաբանել