HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ողբերգական ավտովթար և չորս զոհ՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին. պարզվում են դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 4 մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։

2015թ. հուլիսի 12-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու Արարատի մարզի Այնթապ գյուղի ճանապարհահատվածում միմյանց են բախվել Ստյոպա Ավետիսյանի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի և Վազգեն Միքայելյանի վարած «Օպել Աստրա » մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Միքայելյանը և ուղևորներ Լամարա Ղաբուզյանը, Անահիտ Ստեփանյանը և Եկատիրինա Ավետովան մահացել են, իսկ Ս.Ավետիսյանը և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհի Մարիա Թոփչյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» բ/կ:

Դեպքի առթիվ Մասիսի քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախնական քննության արդյունքներով՝ 2015թ. հուլիսի 12-ին` ժամը 16:30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան 100-ից 120 կմ/ժ արագությամբ Երևան-Երասխ ավտոճանապարհով ընթացել է Երևան քաղաքի ուղությամբ: Հասնելով Արարատի մարզի Այնթապ գյուղի ճանապարհահատված`մուտք է գործել հանդիպակաց ուղեմաս`փորձելով վազանց  կատարել իր առջևից ընթացող, քննությամբ չպարզված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:

Վազանց կատարելուց հետո «Մերսեդես-Բենց»-ի վարորդը փորձել է վերադասավորվել իր ուղեմաս, սակայն բախվել է համընթաց ընթացող և ճանապարհի ձախ կողմում գտնվող ավտոճանապարհագազալցակայան ձախ շրջադարձով մուտք գործող Վ. Միքայելյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վարորդ Վ.Միքայելյանը և ուղևորներ Լամարա Աշոտի Ղաբուզյանը, Անահիտ Ստեփանի Ստեփանյանը և Եկատիրինա Վալերիի Ավետովան մահացել են:

ՃՏՊ դեպքի վայրի զննության ժամանակ «Օպել Աստրա» մակնիշի, «Լյուքս» տաքսի տարբերանշանով ավտոմեքենան հայտնաբերվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի Երևան քաղաքի ուղղությամբ հանդիպակաց ուղեմասից դուրս`չշահագործվող բետոնյա ավտոճանապարհի վրա, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան`դեպի Երևան քաղաքի ուղեմասում: 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում`վթարի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter