HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարությունը՝ ոստիկանությունում իրականացված քննության մասին

Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն, քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ: Նշվում է, որ տույժի ենթարկված ոստիկանները կարգապահական խախտումներ են թույլ տվել, օրինակ, զսպված չեն եղել ու վայելուչ և քաղաքակիրթ չեն դրսևորել իրենց։ Ոստիկանության ծառայողներից մեկի պաշտոնը մեկ աստիճանով իջեցվել է, մեկ ծառայող նկատողություն է ստացել, յոթն էլ՝ խիստ նկատողություն:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը գտնում է, որ ոստիկանությունը փորձում է հերթական անգամ իմիտացիոն քայլերով մեղմել ժողովրդի զայրույթը կարգազանց ոստիկանների նկատմամբ և փակել առաջ քաշված պահանջի կատարումը: «Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջում է'

  • պատժել անօրինական գործողություններ կատարած ոստիկաններին և քաղաքացիական հագուստով այն մարդկանց, ովքեր ներկայանում էին որպես ոստիկան' ցուցաբերելով լկտի պահվածք և կատարելով անօրինական գործողություններ, ինչպես նաև պատժի ենթարկել հունիսի 23-ին և հուլիսի 6-ին դեպքի վայրում գտնվող ոստիկանության բարձրաստիճան հրամանատարական կազմին:
  • հեռացնել նրանց համակարգից, այնուհետև գործ հարուցել նրանց վրա և այդ քայլով հաստատել, որ նրանք անօրինական քայլեր կատարելու համար հրաման չեն ստացել ոստիկանապետի կողմից:

Նշված պահանջի կետերը չկատարելու պարագայում ամբողջ պատասխանատվությունը մնում է անձամբ Վովա Գասպարյանի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter