Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերին և փառատոնին մասնակցող կինոգործիչներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:
Նախագահի աշխատակազմը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, նաև՝ նրանց մասնակցությունը ավանդույթ դարձած «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որի շնորհիվ, ըստ Սերժ Սարգսյանի, համաշխարհային կինոյի լավագույն նմուշները ներկայացվում են հայ հանդիսատեսին:
Հանրապետության Նախագահը ոչ պակաս կարևոր է համարել, որ ամեն տարի փառատոնի շրջանակներում Երևան ժամանող համաշխարհային կինոյի լավագույն ներկայացուցիչներն էլ ճանաչում են Հայաստանն ու ծանոթանում հայ ժողովրդի դարավոր պատմությանը և հարուստ մշակութային ժառանգությանը:
Սերժ Սարգսյանը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել