Ո՞ր դեպքերում և ովքե՞ր կարող են կանխիկացնել սոցիալական փաթեթի գումարները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել հետևյալ երեք դեպքերում`
1) աշխատողը` սոցփաթեթի շահառուն, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ իրսոցիալական փաթեթի հաշվում առկա գումարը կարող է կանխիկացնել, որը սակայն չի կարող գերազանցել աշխատողի` նախորդտարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցվածսոցիալական վճարների չափը: Այս դեպքում աշխատողը իր սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում դիմում` նախորդտարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ուփաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին տեղեկատվությունը հարկայինմարմնից ստանալու համար (կանխիկացումը համապատասխան բանկերում իրականացվում է 2015թ. մայիս ամսից).
2) երբ աշխատողը կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել և այլևս չի աշխատում (երբ դադարում է նրա` սոցիալականփաթեթ ստանալու իրավունքը, և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներչեն կատարվել): Այս դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար աշխատողըսոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը.
3) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցները, օրենքին համապատասխան,ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնումժառանգության իրավունքի վկայագիր:
Լուս.՝ panorama.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել