HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարությունը չի պարզաբանում

Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը այդպես էլ չի ուզում պատասխանել մեր հարցմանը։ Զանգերին ի պատասխան՝ ընդամենը ասում են, որ կպարզեն, կզանգեն։ Երեւի մի քանի տասնյակ աշխատակիցներով եւ նույնքան էլ զինվորներով համալրված վարչությունն այդպես էլ չի հասկացել, թե ինչի համար է այն ստեղծվել։ Քանի որ ընդունված ձեւով նրանցից տեղեկություն ստանալ հնարավոր չի, ստիպված դիմում ենք նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի ստանանք մեր հարցերի պատասխանները։

«Հետքը» նամակ է ստացել Վարդենիսի շրջանի պայմանագրային ծառայողներից, որոնք տեղեկացնում են, որ վերջին ամիսներին պայմանագրային զինծառայողների աշխատավարձը 180.000 դրամից դարձել է 110.000 դրամ: Այս նվազեցումը պաշտոնապես չի մեկնաբանվել զինծառայողների համար: Նամակագիրները պնդում են, որ աշխատավարձի իջեցում տեղի է ունեցել միայն Վարդենիսի զորամասում, մյուս մարզերում աշխատավարձերը պահպանվել են նույն չափով: Սեյրան Օհանյանին խնդրում ենք պարզաբանել այս տեղեկությունը եւ հիմնավորումներ ներկայացնել:

Մեկնաբանություններ (3)

Վեհարի
Սրանք երբեք չեն ասի ,,Մենք օրենք ենք խախտել, մենք թշնամու տված դոլարի դիմաց հայ զինվոր ենք սպանել,, Սրանք պարզապես դավաճաններ են:
Սարո
սարսափելի է....հայ տղամարդը այսօր աշխատելու, ավելի ճիշտ՝ գոյատևելու երկու ուղի ունի՝ զինծառայող ու տաքսու վարորդ...ահա և արտագաղթելու, ամուսնալուծության, հանցագործության, ինքնասպանության պատճառներ...
Սարոյին
բա մլի՞ցան... ազգի կեսը մլիցա է, ասում են 100 հազար մարդ, էն դեպքում երբ սահմանին 40 հազար զինվոր ա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter