ԵԱՀԿ-ն և ԱԻՆ-ը մոտեցնում են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծումը
Նոյեմբերի 7-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր` «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի գնահատման հետազոտություն» ծրագրի իրականացման վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է իրականացնել Նուբարաշենի տեղանքի տեխնիկական հետազոտում և գնահատում, իրականացնել Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում գտնվող գյուղերում առողջապահական ռիսկերի գնահատում, աշխատել պետական պաշտոնյաների հետ` գնահատման հետազոտության մշակման հետ կապված նրանց կարողությունները հզորացնելու համար, եւ արդյունքները ներկայացնել դոնորներին` Նուբարաշենի տեղանքը վնասազերծելու ու բացահայտված առողջապահական ռիսկերը լուծելու նպատակով գումար հավաքելու համար:
***
1982 թ. Երևանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են մոտ 500 տոննա ժամկետանց պեստիցիդներ և կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: 2010 թ. տեղանքը բացվել է, ինչը բնապահպանական արտակարգ իրավիճակ է ստեղծել, քանի որ ԴԴՏ-ն ներթափանցել է շրջակա միջավայր: ԵԱՀԿ-ն արձագանքել է ՀՀ կառավարության խնդրանքին և վարձել փորձագետի, որը տեղացի մասնագետների հետ կազմել է տեղանքի արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր:
Ծրագրի համաձայն տեղանքը փակվել է կառավարության կողմից, սակայն տեղանքից այլ արտանետումների վտանգը շատ մեծ է, քանի որ այն գտնվում է բլրի ակտիվ սողանքային գոտում, որը շատ մոտ է բնակավայրերին ու գյուղատնտեսական գոտիներին:
ՀՀ կառավարությունը խնդրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակին շարունակել հաջորդ փուլի իրականացումը, այն է` գնահատման հետազոտության իրականացում: Այս ուսումնասիրությամբ կորոշվեն տեղանքից շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերը, լցոնված նյութերի բաղադրությունն ու գեոֆիզիկական իրավիճակը և կառաջարկվեն տեղանքի վերջնական վնասազերծման մի քանի տարբերակներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել