
Այսօր Քանաքեռում սպանվել է 34-ամյա տղամարդ (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1980թ. Արթուր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։
Այսօր՝ հուլիսի 14-ին, ահազանգ է ստացվել, որ Տիգրանյան 5 հասցեում հնչել են կրակոցներ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ թիվ 5 շենքի դիմաց հրազենից կրակոցներ են արձակվել նույն հասցեի բնակիչ, 09.10.1980թ. ծնված Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքին անհամատեղելի հրազենային վնասվածքներ։
![]() |
![]() |
Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակվել են, երբ Ա.Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել է դեպի հարևանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 պարկուճ, 1 գնդակ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների առաջին մասերով։ Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Մեկնաբանել