HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Tax Stamp. Ֆիննախի նոր ծրագիրը

Ըստ Ֆինանսների նախարարության՝ 2013-2014 թվականներից Հայաստանում արտադրված կամ ներմուծված ջրեղենի, գարեջրի, դեղորայքի, կաթնամթերքի, պահածոների, լվացող պարագաների և այլ ապրանքների պարտադիր պիտակավորման արդյունքում արձանագրվել է շրջանառությունների և հարկային մուտքերի շուրջ 20-ից 86% աճ: Այնուամենայնիվ դեռ առկա են առանձին խնդիրներ, որոնք առնչվում են հարկ վճարողների կողմից ըստ ապրանքի տեսակի և տարողության էլեկտրոնային հաշվառմանը և պիտակավորման գործընթացում տարատեսակավորմանը:

ՖՆ մասնագետները մշակել են Tax Stamp ծրագիրը, որը բջջային հեռախոսներում ներբեռնելով` սպառողը հնարավորություն կստանա անմիջապես խանութում տեղեկանալ արտադրողի, պիտանելիության ժամկետի, տարողունակության և այլնի մասին: ՖՆ ՏՏԵՆԶ վարչության պետ Մ. Փաշայանի կարծիքով` ծրագիրը եռակողմ շահավետ համակարգ է, որի շնորհիվ բիզնեսը կարողանում է պաշտպանել արտադրանքը կեղծումից, սպառողին հնարավորություն է ընձեռվում պաշտպանել իրավունքները, պետությունն էլ իր հերթին կարողանում է վերահսկել ապրանքների հաշվառումը և հարկերի վճարումը:

Ծրագիրը կարելի է ներբեռնել այս հասցեից:

Լուս.՝ Նանե Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter