
Սեքսը երիտասարդների խոհերում. ռուս աղջիկներն ավելի հաճելի են, քանի որ հասանելի են (տեսանյութ)
Փորձեք «սեքս» բառն արտասանել սրճարանում, տրանսպորտի մեջ եւ նույնիսկ աշխատավայրում, եւ տասնյակ զույգ աչքերի գրոհումից կհասկանաք՝ ինչ վիճակում է գտնվում սեռական կյանքի իմացությունը հայ հասարակության շրջանում:
Ինչպես նշում են հայ սեքսապատոլոգները, երիտասարդների զգալի մասն ապրում է ոչ նորմալ սեռական կյանքով, այսինքն սեռական հարաբերություններ տեղի են ունենում, սակայն ոչ ավանդական ճանապարհով:
Մի շարք բժիշկներ, սոցիոլոգներ եւ այլ մասնագետներ բազմիցս արդեն նշել են մեր հասարակության սեռական բարդույթների մասին: Բայց ի՞նչ են մտածում այդ մասին հայ երիտասարդները, ինչո՞ւ են նրանք այդքան վախեցած սեռական կյանքի մասին խոսելուց:
«Հետքը» զրույցների շարք է սկսել հայ երիտասարդների հետ` սեռական կյանքում առաջացած խնդիրների, հասարակական, ընտանեկան եւ անձնական բարդույթների մասին: Առաջին զրույցը` վիդեո տարբերակով, ներկայացնում ենք ստորեւ:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել