
Ըստ քաղաքագետի՝ «Ոչ թալանին» շարժումը հերթական սխալ պահանջն է դրել. «Պատժել և հրաման տվող, և կատարող ոստիկանին»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել.
«Ոչ թալանին» շարժումը հերթական սխալ պահանջն է դրել. «Պատժել և հրաման տվող, և կատարող ոստիկանին»:
Սխալ պահանջն ունի քաղաքական և բարոյական բաղադրիչներ:
Քաղաքական պահով սխալը կայանում է նրանում, որ նման պահանջով ճանաչում ես հրաման տվողի «օրինական» լինելը և իր առջև պահանջներ ես դնում, որ «օրինականությունը» վերականգնվի: Եթե դա հնարավոր էր, էլ ինչի համար էր պետք փողոց փակել, պետք էր հենց սկզբից գնալ դատախազություն և պահանջել, որ ՀԷՑ-ի հարցերով զբաղվի:
Ավագ սերնդի նախկին փորձը պետք է ցույց տար, որ նման պահանջներն որևէ արդյունքի չեն հասնում: Հակառակը, դրա հաջորդ քայլը երկխոսությունն է, իսկ առավել հաջողակների համար «կոալիցիա» կազմելը:
Հիմա ավելի կարևորի` բարոյական կողմի մաին: Փողոց փակելը քաղաքացիական անհնազանդության ակտ է, որի համար պետք է պատրաստ լինես նաև ծեծվել: Անհնազանդությունը նշանակում է, որ արդարություն չկա, այսինքն՝ դատական համակարգը չի գործում, և դրա համար ոչ թե դատարան են դիմում, այլ նման ակցիաներ են կազմակերպում: Այսինքն՝ չես ճանաչում գործող համակարգի արդար լինելը: Անհնազանդություն նշանակում է պատրաստ լինել պատժվել քո գործողության համար: Նման դեպքերում ծեծի վերքերով հպարտանում են, այլ ոչ թե դատախազություն գնում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել