HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետի ոսկե մեդալներ՝ Սվետլանա Գրիգորյանին եւ Ժենյա Ներսիսյանին

Հայ թատերական արվեստում ներդրած մեծագույն ավանդի,  ինչպես նաեւ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ընդգծել է նրանց վաստակն ու անգնահատելի ավանդն ինչպես բեմական ասպարեզում, այնպես էլ սերունդների դաստիարակության գործում: Կարեւորելով թատրոնի դերը հասարակական կյանքում՝ Տարոն Մարգարյանը նշել է. «Ձեր մեծարանքը գնահատվել է հանդիսատեսի ծափահարություններով եւ լեփ լեցուն դահլիճներով:  Մենք բոլորս շատ ենք սիրում ձեզ եւ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում, որ դուք այսօր մեր կողքին եք ու շարունակում եք հարուստ պահել մեր թատերական մշակույթը»:

Սվետլանա Գրիգորյանը եւ Ժենյա Ներսիսյանն իրենց հերթին խոսել են թատրոնի այսօրվա խնդիրներից ՝ ակնկալելով քաղաքապետարանի աջակցությունը: Զրուցակիցները խոսել են նաեւ մայրաքաղաքի կյանքին առնչվող տարբեր հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter