
Դոլարայնացման մակարդակը Հայաստանում շարունակում է բարձր մնալ
ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ Հայաստանում դոլարայնացման մակարդակը շարունակում է բարձր մնալ։ Այս մասին են վկայում այս տարվա առաջին հինգ ամիսների ցուցանիշները։ Կենտրոնական բանկը դոլարիզացիայի մակարդակը չափում է 5 տարբեր ցուցանիշներով։ Դրանցից երկուսն այս տարվա մայիսին աճել են։
Մասնավորապես, ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը կազմել է 52% ապրիլի՝ 51,3%-ի համեմատ։ Իսկ ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը կազմել է 63,6%՝ ապրիլի 62,8%-ի դիմաց։
Նշենք, որ դոլարայնացման բարձր մակարդակը Հայաստանի տնտեսությունն ու հայկական դրամը դարձնում է խոցելի։ Այն մեծացնում է երկրի տնտեսության կախվածությունը դոլարի տատանումներից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել