
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
Հուլիսի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վան Գրիգորյանը ներկայացրեց ԱՀՀ առաջիկա ծրագրերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ԱՄՆ-ում անցկացվող միջոցառումներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել