Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 17-ից Երևան քաղաքի Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Դեղատան փողոցի նշված հատվածում երթևեկությունը կլինի միակողմանի՝ Մհեր Մկրտչյան փողոցից Վազգեն Սարգսյան փողոցի ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել