
Վարչապետը հանձնարարել է «ամենայն մանրամասնությամբ» ուսումնասիրել ավիափոխադրողների շուկան
Կառավարության ասյօրվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին առաջարկել է Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ «ամենայն մանրամասնությամբ» ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան` թե գների, թե ուղղությունների և թե թռիչքների ժամկետների և պայմանների ուղղությամբ, նաև բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում:
«Թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին: Գիշերային թռիչքները անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երևան առավոտյան ժամը 5-ին, ապա մինչև 14:00-ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար: Ուստի, պարոն Ճշմարիտյան, հարկավոր է մանրամասն քննարկել և ներկայացնել առաջարկություն»:
Մեկնաբանել