HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երվանդ Զախարյանը մեկնաբանում է նաիրիտցիների պահանջը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին խնդրել է ներկայացնել նաիրիտցիների պահանջը: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

«Այն խոստումը, որ տրվել էր՝ ամբողջությամբ վճարել նաիրիտցիների աշխատավարձը, կառավարությունն այդ գումարներն արդեն հատկացրել է: Ուղղակի չեմ հասկանում իրենց անհանգստության, հավաքի նպատակը: Խնդրում եմ պարզաբանել», - ասել է վարչապետը:

Երվանդ Զախարյանը նշել է. «Կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի մինչև հուլիսի 15-ը ամբողջությամբ վճարվի աշխատավարձի պարտքը, որը մոտավորապես 5 միլիարդ 310 մլն դրամի սահմաններում է: Այսօր արդեն մենք հնարավորություն ունենք վճարելու այդ գումարը: Հարցը հետևյալն է. մի շարք աշխատակիցների կողմից դժգոհություններ և բողոքի գրություններ են գրվել իմ և գործարանի բաժնետիրական ընկերության տնօրենի անունով՝ աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված: Այժմ ուսումնասիրություններ են կատարվում այդ աշխատավարձերի ճշտումների ուղղությամբ, իմ կարծիքով, 1-2 օրերի ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն:

Որոշակի վճարումների հետ կապված փաստաթղթային ձևակերպումներ կան, ձևն արդեն մշակվել է, այսօրվանից գործընթացը սկսվում է: Մեր առաջարկությունը հետևյալն է. քանի որ որոշակի ժամանակ է պահանջվում բոլոր փաստաթղթային ձևակերպումները կատարելու համար, յուրաքանաչյուր խմբաքանակ պատրաստ լինելուն պես կարող ենք վճարել, այսինքն՝ շաբաթ օրը, պատրաստության աստիճանից ելնելով՝ հաջորդ օրերի ընթացքում: Վճարումները կարող են ձգվել 10-15 օր:

Աշխատակիցների պահանջը հետևյալն է, որ վճարումները կատարվեն միանգամից, ամբողջ պարտքի չափով՝ 5 միլիարդ 310 մլն դրամի սահմաններում, բոլորը վճարվի միանգամից: Միանգամից վճարելու համար իրենք ստիպված կլինեն մոտավորապես 10-15 օր սպասել: Որպեսզի այդքան չսպասեն, մենք առաջարկում ենք յուրաքանչյուր պատրաստ դիմումից հետո վճարումները կատարել, փոխանցելով իրենց հաշվին: Պահանջը դա է, ուրիշ պահանջներ այսօր աշխատակիցների կողմից չկան»: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պահանջել է հստակություն մտցնել վճարումների գործընթացում, անհրաժեշտ պարզաբանումներ տալ մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր աշխատավարձի ճշգրտումների խնդիր չունեն, իրենց գումարներն անմիջապես ստանան: «Մենք կարող ենք հայտարարել, որ եթե կոլեկտիվի անդամները, աշխատակիցները պատրաստ են սպասել մինչև ամսվա վերջ, ապա մենք հուլիսի վերջին միանգամից վճարումները կարող ենք կատարել: Եթե չեն կարող սպասել և կան աշխատակիցներ, որոնք ուզում են հիմա ստանալ, մենք պատրաստ ենք այս ընթացքում կատարել վճարումները: Երկու տարբերակին էլ մենք համաձայն ենք»,- նշել է Երվանդ Զաքարյանը: 
Վարչապետը նախարարին հանձնարարել է քննարկել նաիրիտցիների առաջարկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter