HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանվել են գազատարների անվտանգության գոտիները

Կառավարությունը հաստատել է Գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը:
«Հաննի-Արմին» ՍՊԸ-ի՝ նորագույն տեխնոլոգիայի հիման վրա արևաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է ՍՊԸ-ին տրամադրել համապատասխան արտոնագիր:

Կառավարության որոշմամբ «ՀՌԼԿ» փակ բաժնետիրական ընկերությունը գործունեության դադարեցման կապակցությամբ լուծարվել է: Գործադիրը թույլատրել է «ՍՊԱ Սիգարոն» ՍՊԸ կողմից 2014թ. հուլիսի 21-ի հայտարարագրով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» ընթացակարգի ժամկետը երկարաձգել մինչև 2016թ. հունվարի 1-ը:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարելով 2014թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1515-Ն որոշման մեջ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահվել են պատվիրատուի լիազորություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter