HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-վրացական համագործակցության հեռանկարները` պաշտպանության ոլորտում

Հուլիսի 16-ին աշխատանքային այցով Վրաստանում գնտվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը  և  այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ  հայկական կողմի հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը լինելու է ռազմական կրթությունը:  «Բրյուսելում ես հնարավորություն ունեցա հանդիպելու իմ հայաստանյան գործընկերոջ հետ և պայմանավորվածություն ձեռք բերեցինք հաստատելու համագործակցության նոր ուղիներ և հարաբերությունների նոր ձևաչափեր:  Այս այցը նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը մեր ռազմական ուսումնական հաստատությունների միջև՝ փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով»,- նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Դ.Տոնոյանը Վրաստանի պաշտպանության նախարարին է փոխանցել Հայաստան այցելելու ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter