HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանը 760 միլիոն դոլար վարկ կտրամադրի Բելառուսին

Ռուսաստանի կառավարությունը հավանութոյւն է տվել Բելառուսին 760 մլն դոլար վարկ տրամադրելու մասին համաձայնագրին։ Միջոցներն ուղղվելու են Մինսկի արդեն գործող վարկային պարտավորությունների ֆինանսավորմանը: Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական ինֆորմացիա է տարածել իր որոշման վերաբերյալ՝ հաստատվել է Բելառուսին տրամադրվող 760 միլիոն դոլար վարկը:

Գումարը կտրամադվի 2015 թվականին ռուբլի արտարժույթով, պայմանագրի կնքման օրը Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով: Մինսկը պատրաստվում է ստացված գումարն ուղղել նախկինում Ռուսաստանից և Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամից վերցրած վարկերի մարմանը: Ըստ նոր համաձայնագրի՝ Բելառուսը մարելու է իր վարկը 13 վճարումներով, տարին երկու անգամ՝ փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին: Առաջին վճարումը 2019 թվականի փետրվարի 15-ին է, հետևաբար վերջինը՝ 2025 թվականի փետրվարի 15- ին:

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հունիսի սկզբին հայտարարել էր, որ գումարը կփոխանցվի Բելառուսին մինչև ամսվա վերջ: Միաժամանակ հայտնել էր, որ Մինսկը 3 միլիարդ դոլարի նոր վարկ է խնդրել Մոսկվայից: Նախարարը նշել է, որ նոր վարկի տրամադրումը կախված է նախկինում վերցրած վարկերի բարեխիղճ մարման հետ:

2014 թվականի սկզբում Ռուսաստանը տրամադրել է Բելառուսին 450 միլիոն դոլար, վարկային հիմունքներով, 10 տարի մարման ժամկետով: Անցած տարվա սեպտեմբերին հաստատվեց 1,55 միլիարդ դոլարանոց վարկ, որը պիտի ուղղվեր պետական պարտքերի մարմանը և Բելառուսի ոսկու ռեզերվի ընդլայնմանը: Այս տարվա մարտ ամսին ևս մեկ վարկ հաստատվեց , ընդհանուր առմամաբ 110 միլիոն դոլար:

2015 թվականի հունիս 1-ի դրությամբ Բելառուսի արտաքին պարտքը կազմում է 1,7 միլիարդ դոլար, հարկ է նշել, որ պարտքը 1%- ով ավելացել է փոխարժեքի տատանման պատճառով:

Տարվա սկզբից վարկերի մարմանն ուղղվել է 377.9 միլիոն դոլար, որից 125 միլիոն դոլար վճարվել է Ռուսաստանի Դաշնությանը, 75.9 միլիոն՝ ԱՄՀ-ին, 88.3 միլիոն՝ Հակաճգնաժամային հիմնադրամին ( ԵվրԱզԷՍ), 80.5 միլիոն` Չինաստանի բանկերին, 7.5 միլիոն` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին և 0,7 միլիոն՝ ԱՄՆ- ին:

Պատրաստեց՝ Տիգրան Բաղդասարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter