HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցի հեծանվորդը՝ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում «Սկրատչ» մրցաձեւում (40 կմ խմբակային մրցավազք) հայաստանցի 18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Առաջին անգամ հայ հեծանվորդը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիան։

Մրցաշարում գերազանց  են հանդես եկել նաեւ մեր մյուս ներկայացուցիչները՝ Մհեր Մկրչյանն ու Պավել Ստեփանյանը: Նախորդող շրջանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ՝ թիմը փայլուն աշխատանք է կատարել Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքի ընթացքում ու, փաստորեն, կարճ ժամանակում գոհացուցիչ արդունքի հասել:

Հաղթանակի առթիվ մարզիկներին շնորհավորել է Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ  Արման Սահակյանը։, Հայաստանի հավաքականն իր վաստակած ոսկե մեդալով հայրենիք կվերադառնա այսօր՝ հուլիսի տասնութին կեսգիշերին մոտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter