HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». շատ բան գիտի

ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ոչ շատ մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքը հրաժարականի դիմում է գրել, սակայն դիմումը չի բավարարվում: Այդպես է նա արձագանքում իր հրաժարականի մասին լուրերին:

Սակայն այս պատմությանն ունկնդիրներից գրեթե ոչ ոք չի հավատում՝ համարելով դա որպես «ստրախովկա»: Այսինքն՝ եթե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին հաջողվի պաշտոնանկ անել Գագիկ Խաչատրյանին, ապա կստացվի, որ ոչ թե իրեն են հեռացրել, այլ ինքն է հեռացել:

Կառավարությունում համոզված են, որ Սերժ Սարգսյանի ուժը պարզապես չի հերիքում Խաչատրյանին պաշտոնանկ անելու համար, քանի որ վերջինս տիրապետում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասին մեծ և ճշգրիտ ինֆորմացիայի և ունի այդ ինֆորմացիան ճիշտ օգտագործելու հնարավորություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter