HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պերմյակովի գործի նյութերն այսօր հանձնվել է ՀՀ քննչական կոմիտեին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն այսօր առձեռն ստացել է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործի նյութերը, որին նախորդել էին համատեղ քննարկումներ Եևանում և Գյումրիում։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննչական խմբի անդամները ռուս գործընկերների հետ ուսումնասիրել են ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործը և համատեղ առանձնացրել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քննությանը վերաբերող նյութերը։  

Արդյունքում՝ անջատված նյութերը կազմել են 9 հատոր, որոնք այսօր հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի քննչական խմբի ղեկավարն ստացած նյութերն ուղարկել է թարգմանության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter