HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի բացման արարողությանը

Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող «Հիլթն Վորլդվայդ» ցանցի մաս դարձող «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի բացման արարողությանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝  Սերժ Սարգսյանը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: Հյուրանոցի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին, ընկերության բաժնետեր Ջովաննի Գասպարինին:

«Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցը կառուցվել է պետական-մասնավոր համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ նախկին հեծանվահրապարակի տարածքում, «Ռենկո» ընկերության կողմից։ 16 ամիս տևած շինարարության ընթացքում «Ռենկո» ընկերությունը ներգրավել է ավելի քան 500 աշխատակից։ Պատասխանատուների ներկայացմամբ, հյուրանոցի անձնակազմը բաղկացած կլինի մոտ 200 աշխատակցից։

Շրջայցի ժամանակ Ս․Սարգսյանին ներկայացվել է նաև Երևան քաղաքի նախկին հեծանվահրապարակի տարածքի զարգացման նախագիծը, ըստ որի «Ռենկո» ընկերությունը նախատեսում է իրականացնել բնապահպանական նախագիծ՝ նախկին հեծանվահրապարակի տարածքի մնացած հատվածի համար՝ ստեղծելով կանաչ տարածքներ և շատրվաններ, ինչի շնորհիվ հանրային և առևտրային հատվածը կդառնա առավել հրապուրիչ։ Ընկերությունը նախագծի շինարարական աշխատանքները նախատեսում է իրականացնել 5 տարվա ընթացքում՝ կատարելով 130-150 մլն եվրոյի ներդրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter