HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախման վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական մշտական հանձնաժողովը, որում ներգրավված են նախարարության, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասնագետներ, ծառայողական քննություն է իրականացնում 2015 թվականի հուլիսի 17-ին Լոռու մարզի Ղալթաղչի-Նալբանդ ուղեհատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքի և Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ Մանվել Խաչատրյանի ավտոմեքենայի բախման արդյունքում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ: 

Հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ:

Ինչ վերաբերում է մամուլում հնչած այն տեղեկությանը, թե վթարի պատճառը պատահարի վայրում խորհրդային տարիներին առկա ուղեփակոցների բացակայությունն է, նշենք, որ ուղեփակոցները հանվել են դեռևս 1980-ական թվականներին՝ գնացքների ինտենսիվ շարժի բացակայությամբ պայմանավորված: Ուղեփակոցների փոխարեն գնացքի ուղեգիծը հատող ճանապարհահատվածներին, անվտանգության նկատառումներով, տեղադրված են զգուշացնող նշաններ, որոնցով և կարգավորվում է երթևեկությունը: 

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ այդ նշանները տեղադրվում են ճանապարհի սեփականատիրոջ միջոցների հաշվին։ Տվյալ դեպքում ճանապարհի սեփականատեր է հանդիսանում Լուսաղբյուր համայնքը։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը  ցավակցություն է հայտնում ողբերգական պատահարի հետևանքով զոհված Մանվել Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter