HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». բանդայի գործից «ձեն-ծպտուն» չկա՞

Դեռ սեպտեմբերին վնասազերծված, բարձրաստիճան պաշտոնյաների տները թալանելու մեջ կասկածվող ավազակային բանդայի հետ չնայած ավանդույթի ուժով կապեցին մի շարք նմանատիպ հանցագործություններ, սակայն առայժմ որևէ իրեղեն ապացույց չի հայտնաբերվել:

ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, որը նույնպես բանդայի «զոհերից» է, երեկ «Հրապարակի» թղթակցին հայտնել է, որ գործից «ձեն-ծպտուն» չկա, և իր առանձնատնից գողացված իրերն էլ մինչ օրս գտնված չեն:

Նա ասել է նաև, որ գործի շրջանակներում ընդամենը մեկ անգամ են ոստիկանները հանցախմբի անդամներից մեկին բերել իր տուն՝ առերեսման և հանցագործությունը նկարագրելու համար:

«Դրանից հետո ոչ մի բան ինձ հայտնի չէ: Դե, հիմա գործը քննչականում է, երևի մի բան հայտնի կդառնա, մեզ էլ կտեղեկացնեն»,- ասել է նա:

Լուս՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter