Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն: Այս մասին զգուշացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունը:
Հանրապետության տարածքում հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին' շրջանների զգալի մասում, 23-24-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում'15-20 մ/վրկ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում հուլիսի 20-21-ին, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել